Քիչ առաջ Երևանի «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի և Ֆրանսիայի ազգային հավաքականների մրցամարտը: Հյուրերն առավելության հասան 3:0 հաշվով:
Ֆրանսիացի ֆուտբոլիստների առավելությունն ակնհայտ էր:
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Լոյիկ Ռեմին 7-րդ րոպեին մոտ տարածությունից բացեց հանդիպման հաշիվը: 55-րդ րոպեին «Մարսելի» հարձակվող Անդրե-Պյեր Ժինյակը 11 մ-ոց տուգանային հարվածով երկրորդ գնդակը խփեց մեր թիմի դարպասը: Իսկ 83-րդ րոպեին «Նյուքասլի» խաղացող Անտուան Գրիզմանը դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 0:3:
Հավելենք, որ Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտը նշեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 19-ամյա կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը, որը ոչնչով աչքի չընկավ:
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 14-ին արտագնա խաղ կանցկացնի Պորտուգալիայի ներկայացուցիչների հետ:
Տեխնիկական արդյունքներ
Հայաստան – Ֆրանսիա՝ 0:3
Լոիկ Ռեմի, 7, Անդրե-Պյեր Ժինյակ, 55 (11 մ), Անտուան Գրիզման, 83
Հայաստանի հավաքական. Ռոման Բերեզովսկի (Գևորգ Կասպարով, 61), Կամո Հովհաննիսյան, Ռոբերտ Արզումանյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Լևոն Հայրապետյան, Կառլեն Մկրտչյան (Նորայր Ասլանյան, 90), Արթուր Եդիգարյան (Արտակ Դաշյան, 58), Մարկոս Պիզելի (Ալեքսանդր Կարապետյան, 82), Արտյոմ Սիմոնյան (Ռումյան Հովսեփյան, 69), Արթուր Սարկիսով (Հովհաննես Համբարձումյան, 65):
Ֆրանսիայի հավաքական. Ստիվ Մանդանդա («Մարսել»), Կրիստոֆ Ժալե («Լիոն»), Ժերեմի Մաթյե («Բարսելոնա»), Ռաֆայել Վարան («Ռեալ»), Լյուկա Դինյե (ՊՍԺ), Բլեզ Մատյուիդի (ՊՍԺ, Պոլ Պոգբա, 46), Մորգան Շնեյդերլին («Սաութհեմփթոն»), Մուսա Սիսոկո («Նյուքասլ», Անտուան Գրիզման, 60), Դմիտրի Պայե («Մարսել», Ռեմի Կաբելա, 60), Լոյիկ Ռեմի («Չելսի», Մաթյե Վալբուենա, 73), Անդրե-Պյեր Ժինյակ («Մարսել», Քարիմ Բենզեմա, 87):