ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում մի շարք պետությունների առաջնորդների հետ քննարկել սպառնալիքը, որը կապված է Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման հետ, այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրին:
Հայտնվում է, որ նմանատիպ հանդիպում անցկացնելու մասին որոշումը կայացվել է Բրյուսելի ահաբեկչությունից հետո:
Նշենք, որ ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը:
Պարբերականի փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցելու են Եվրոպայի, Թուրքիայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների առաջնորդներ:
Հանդիպման ժամանակ խոսվելու է ԻՊ-ի կողմից միջուկային ահաբեկչություն իրականացնելու հնարավորության մասին: