Բրյուսելի օդանավակայանում իրենց պայթեցրաց ահաբեկիչ եղբայրների մասին ցնցող մանրամասներ է պամել վերջիններիս հորեղբայրը:
Պարզվում է, որ Իբրահիմ և Հալիդ Բակրաուի եղբայրները մինչև ահաբեկչություն կատարելը հավաքարար են աշխատել օդանավակայանում:
«Նրանք սիրում էին ֆուտբոլ, երկրպագում էին «Բարսելոնա»-ին, լավագույններն են եղել իրենց դասարանում, իսկ սուրբծննդյան տոներին քաղցրավենքի էին գնում ու բաժանում որբերին»,-ասել է ահաբեկիչների հորեղբայրը՝ հավելելով, որ վերջիններիս ծնողները չեն կարողանում դուրս գալ շոկից. «Նրանք ոչինչ չեն ուտում, չեն քնում, չեն խոսում ոչ ոքի հետ: Վատ է, որ ես կորցրեց իմ զարմիկներին: Երբեք չէի մտածի, որ նրանք ունակ են նման բան անել»:
Նա նաև հայտնել է, որ ահաբեկիչներից մեկը նշանված է եղել ոստիկանի դստեր հետ: