Համացանցում հայտնվել են առաջին կադրերը, թե ինչպես են սիրիական կառավարական ուժերը Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման վերահսկողությունից ազատագրում Պալմիրայի ցիտադելը:
Հինավուրց բերդը, որը գտնվում է Ջեբել Քասյուն լեռան վրա, անցել է սիրիական ուժերի հսկողության տակ: Այս բարձունքը թույլ է տալիս վերահսկել ինչպես ամբողջ պատմական համալիրը, այնպես էլ Պալմիրայի բնակելի թաղամասերը:
Բացի դրանից, սիրիական կառավարական ուժերն ազատագրել են նաև Ֆահր ադ-Դին ալ-Մաանի ամրոցը, որը կարևորագույն հենակետ էր ԻՊ-ի համար:
https://www.youtube.com/watch?v=u9WXV_Pu8v8