Հասարակություն 

Հրապարակվել են Ռոստովում կործանված օդանավի օդաչուի վերջին խոսքերը

Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ Դոնի Ռոստովում կործանված օդանավը սկսել է գահավիժել այն բանից հետո, երբ անջատվել է «ավտոպիլոտը»:

Այսօր արդեն համացանցում հայտնվել են օդանավի առաջին օդաչուի վերջին խոսքերը, ով ասում է «մի վախեցիր, ձգիր», իսկ դրանից հետո ձայնագրության մեջ լսվում են միայն անմարդկային ճիչեր:

Մասնագետները նշում են, որ օդանավի ավտոմատ կառավարման ռեժիմն անջատելուց հետո օդաչուները փորձել են օդանավը բերել հորիզոնական դիրքի, սակայն ինչ-որ բան այնպես չի ընթացել և այն սկսել է ընկնել:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի ունեցավ մարտի 19-ին, ինչի արդյունքում զոհվեց 55 ուղևոր և անձնակազմի 7 անդամը:

Նույն շարքից