Քաղաքական Միջազգային 

Հորդանանի թագավորը խոսել է Թուրքիայի և ահաբեկչության կապի մասին

Հորդանանի թագավոր Աբդուլա II իբն Հուսեյնն ամերիկացի կոնգրեսականների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լուրջ հույսեր է կապում ահաբեկչության հետ, այս մասին գրում է The Guardian-ը:

Պարբերականի տրամադրության տակ հայտնվել է թագավորի և ամերիկացի բարձրաստիճան կոնգրեսականանների զրույցի տեքստը: Հայտնվում է, որ զրույցին մասնակցել է նաև զինված ուժերի հարցերով սենատի հանձնաժողովի նախագահ Ջոն Մաքքեյնը:

Մասնավորապես Հորդանանի թագավորը ասել է, որ Էրդողանը հավատում է, թե հարցերը կարելի է լուծել ծայրահեղական իսլամիզմի միջոցով:

«Ահաբեկիչներին Եվրոպա ուղարկելը թուրքական քաղաքականության մաս է կազմում: Թուրքիան շարունակում է իր սև գործը, սակայն ջրից միշտ չոր է դուրս գալիս»,-ասված է փաստաթղթում:

Հորդանանի թագավորի կարծիքով ահաբեկչության խնդիրը ավելի լայնամասշտաբ է, քան՝ Իսլամական պետությունը, այն համաշխարհային պատերազմ է:

Նույն շարքից