Sputnik-ի հետ զրույցի ժամանակ ֆրանսիացի խորհրդարանական, Եվրոպայում ջիհադիստների ցանցերի մոնիթորիննգի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Նատալի Գուլեն հայտնել է, որ ֆրանսիական ոստիկանությունը հետևում է ավելի քան 9 հազար երիտասարդի, ովքեր կարող են միանալ ծայրահեղական շարժումներին:
Հայտնվում է, որ այդ երիտասարդների մոտ 50 տոկսն արդեն փոխել են իրենց կրոնը և դարձել են իսլամի հետևորդ:
Խորհրդարանականը կարծում է, որ քաղաքացիներին ծայրահեղական շարժումներին միանալուց հեռու պահելու համար անհրաժեշտ է գործել նույնիսկ դպրոցներում. «Ֆրանսիայում երիտասարդների ապածայրահեղականությունը երկար ու դժվարին աշխատանք է պահանջում, այն հնարավոր չէ կատարել մեկ ժամում»,-հավելել է նա: