Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունն ուղղված է երկրում այլ կերպ մտածողներին ոչնչացնելուն: Այդ մոտեցմանը զոհ են դառնում բնակչության բոլոր շերտերը՝ երեխաներից մինչև մեծահասկաներ, այս մասին գրում է ամերիկյան Foreign Policy պարբերականը:
Դիյարբեքիրում թուրքական ուժայինները հատուկ օպերացիաներ են անցկացնում, որոնք ուղղված են Քրդական աշխատավորական կուսակցության դեմ, սակայն ավելի ու ավելի հաճախ այդ օպերացիների հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվում:
Foreign Policy-ը մեջբերում է այդ օպերացիներից մեկի արդյունքում զոհված բնակիչներից մեկի մոր խոսքերը. «Ախր նրանք ընդամենը երեխաներ են, ինչպես կարող են բոլոր այդ երեխաներն ահաբեկիչ լինել»:
Այդ կնոջ խոսերքով, զոհերի հարազատները ոչ միշտ են կարողանում իրենց բարեկամների դիերը տանել փողոցից, քանի որ բոլոր զոհերը թուրքական իշխանությունների համար ահաբեկիչ են: Foreign Policy-ը գրում է նաև, որ Թուրքիան, կապված Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գործունեության հետ, հիմքեր ունի ահաբեկչությունից վախենալու համար:
«Այլ կերպ մտածող մարդկանց՝ լրագրողներին, ակադեմիկոսներին, ընդդիմադիր գործիչերին ազատազրկում են՝ վերջիններիս մեղադրելով ահաբեկչական խմբավորմումների կողմից գործելու մեջ»,-ասված է հոդվածի մեջ: