«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել կուսակցությանը կից քաղաքական դպրոց բացել:
«ՉԻ» - Դա, իհարկե, ճիշտ գաղափար է: Վաղուց էր պետք: Հիշո՞ւմ եք՝ խորհրդային տարիներին էլ «պարտշկոլա»-ներ կային, եւ որեւէ մեկը չէր կարող առանց այդ դպրոցն ավարտելու բարձր պաշտոն ստանալ:
Այդ դպրոցներում ուսումնասիրում էին մարքսիզմ-լենինիզմ, բացահայտում էին միջազգային իմպերիալիզմի գիշատիչ էությունը, սովորում էին, թե ինչպես պետք է կազմակերպել պրոլետարիատի պայքարը հանուն կոմունիզմի վեհ գաղափարների եւ այլն: Թե ինչ են ուսուցանելու ՀՀԿ դպրոցում՝ առայժմ անհայտ է, բայց ենթադրել կարելի է:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում