Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Երևանում. Ժողինստիտուտի մոտ բախվել են Range Rover-ն ու Nissan-ը

Shamshyan.com-ի փոխանցմամբ, այսօր` մարտի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևաում: Ժամը 23:30-ի սահմաններում Նալբանդյան, Իսահակյան և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում` Երևանի Տնտեսագիտական համալսարանի դիմաց, բախվել են 24-ամյա Դավիթ Գրիգորյանի վարած Nissan մակնիշի 88 DA 898 համարանիշի և 33-ամյա Ստեփան Միքայելյանի վարած Range Rover մակնիշի U 001 TC 96 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորների չկան, իսկ Nissan-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել խաչմերուկը կարգավորող լուսակիրին (светофор) և տապալել այն:

Դեպքի վար են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական ջոկի տեսուչներ Աշոտ Դարբինյանն ու Սերյոժա Հախվերդյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից