Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շինծու Ադրբեջանի իշխանությունները երկրի տարածքում բնակվող բնիկ ժողովուրդների դեմ սեփական հանցագործությունները թաքցնելու համար միշտ էլ նախահարձակ են լինում և հենց զոհերին են մեղադրում ադրբեջանցիների դեմ հանցագործություններ գործելու մեջ:
Զարմանալի չէ,որ հայերից,հրեաներից և ցեղասպանության ենթարկված այլ ժողովուրդներից հետ չմնալու համար պաշտոնական Բաքուն ամեն անկյունում հայտարարում է,որ նորաթուխ ադրբեջանցի ազգը ևս ցեղասպանության է ենթարկվել: Իսկ իրականացնողները հիմնականում հայերն են:
Ցեղասպանամետ քարոզչությունն ավելի ազդեցիկ դարձնելու համար ալիևյան վարչակարգը տարեկան մի քանի օր է հատկացրել,որպես ադրբեջանցիների ցեղասպանության հիշատակի օր՝հունվարի 20-ը,փետրվարի 26-ը,մարտի 31-ը և այլն: Քոչվոր թուրքերին համոզելու համար, որ իրենք հայերի կողմից ցեղասպանության են ենթարկվել, նավթադոլարների «ճոխ» ժամանակաշրջանում պաշտոնական Բաքուն գրեթե բոլոր «խաչմերուկներում» շահիդներին՝անմեղ զոհերին,նվիրված հուշարձաններ էր դնում: Քարոզչությունը քարոզչություն, բայց դե հասարակությունը շատ լավ գիտի,թե իրականում ով ու՛մ է ցեղասպանության ենթարկե: Իսկ դրա արդյունքը՝գոյություն չունեցող շահիդների հուշարձանների նկատմամբ անտարբերությունն է: Իսկ ավելի ճիշտ՝պղծումը՝դրանց վերածումը աղբակույտերի:
Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացել աղբակույտի վերածված Բարդայի շրջանի Դեյմեդաղլդիի միջնակարգ դպրոցի բակում «1990 թ-ի հունվարի 20-ի Բաքվի անմեղ զոհերի» հիշատակին դրված հուշարձանի լուսանկարները: Ազերի մտավորականները շատ զայրացած են: Նրանք չեն հասկանում,որ հասարակ ազերի գյուղացին շատ դեպքերում չի կարող իրենց պես դերասանություն անել՝գոյություն չունեցող ինչ-որ հիշատակի օրվան նվիրաված հուշարձանին ուշադրություն դարձնել:
Ադրբեջանցիները շատ լավ գիտեն,թե 1990 թ-ի հունվարի 13-20-ը որ ազգի ներկայացուցիչները ցեղասպանության ենթարկվեցին Բաքվում: Դրա արդյունքը՝այս խայտառակությունն է (տես՝ լուսանկարը):
Բացի այդ «շահիդ» կոչվածն Ադրբեջանում արժեզրկվում է հենց իշխանությունների ջանքերի շնորհիվ: Պաշտոնական Բաքվի ատելությունը հայերի նկատմամբ այնքան մեծ է, որ նրանք պատրաստ են նույնիսկ հայի կողմից վրաերթի ենթարկված ադրբեջանցուն շահիդ անվանել: