Հասարակություն Ֆեյսբուք 

Զատիկի ձու ՝ ներկված դեկուպաժի տեխնիկայով

Բաղադրիչներ

  • ձու - 7 հատ
  • օսլա (крахмал) - 2 ճ/գդ
  • սննդի գունանյութ - 1-2 կաթիլ (ոսկեգույն կամ արծաթագույն)

Պատրաստման եղանակ

  1. Սկզբում մեզ անհրաժեշտ է վերցնել անհրաժեշտ նկարով անձեռոցիկներ, որոնց սպիտակ շերտը հանում ենք և նախշերը կտրտում։
    46
  2. Այդ ընթացքում ձվերը պինդ եփում ենք և լավ սառեցնում։ Կտրած նկարները ջրում թրջած վրձնով կպցնում ենք ձվի վրա։ Պետք է այնպես անենք, որ միացման հատվածները չերևան, դրա համար անհրաժեշտ է նկարները փոքր տարրերով միացնել իրար։
    47
  3. Այժմ պատրաստում ենք սոսինձը։ Օսլան 50 մլ ջրի հետ խառնում ենք և դնում կրակի վրա (կամ միկրոալիքային վառարանը)։ Անընդհատ խառնում ենք մինչև օսլան լուծվի և կրակի վրայից վերցնում ենք։
    48
  4. Երբ արդեն բոլոր ձվերի վրա վրձնով նախշերը դրել ենք,կարող ենք պատրաստված սոսնձով պատել ձվերը և դնել ցանցի վրա, որպեսզի դրանք չորանան։49
  5. Որպեսզի ձվերը գունագեղ լինեն, կարող ենք սոսնձի հետ արծաթագույն կամ ոսկեգույն գունանյութ խառնել, այնուհետև դրանով ձվերը պատել և չորացնել։

50

Այսպիսով, դեկուպաժի տեխնիկայով պատրաստեցինք զատիկի ձու, որն իր գեղեցկությամբ ավանդական ներկված ձվերից անպայման կառանձնանա:

Նույն շարքից