Սիրիայում պատերազմի ընթացքում սպանվել է ավելի քան 255 հազար մարդ, այս մասի Լիբանանի մայրաքաղաքում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Մենք ականատես եղանք զոհերի անթույլատրելի թվի՝ նվազագույնը 255 հազար մարդ, ոմանք կարծիք են հայտնում, որ սպանվել է ավելի քան 500 հազար մարդ: Դա շատ լուրջ ու սրտաճմլիկ իրավիճակ է: 4 միլիոն սիրիացի դարձել է փախստական, ևս 12 միլիոն մարդ երկրի ներսում կարիք ունի մարդասիրական օգնության: Սիրիայի մեծ մասն ավերակների է վերածվել՝ ենթակառուցվածքների ավելի քան 50%-ը ոչնչացվել է: Մենք պետք է դադարեցնենք այդ պատերազմը, որքան հնարավոր է արագ:»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: