Հասարակություն 

Իրանում կան երկրաշարժից տուժածներ

Իրանի Դիզֆուլ քաղաքից 59 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Իրաքի հետ սահմանից ոչ հեռու, նախօրեին տեղի ունեցած 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից (նշվում են տարբեր մագնիտուդներ) 16 մարդ է տուժել, հայտնում է Вести-ն։

 

Մի քանի տուն է վնասվել Աբդանան և Դեհլորան քաղաքներում։ Օթևանից զրկված մարդկանց համար տեղի իշխանությունները վրաններ են հատկացրել։ Ընդհանուր երկրաշարժի վնասը նվազագույն է գնահատվում։

Նույն շարքից