Հասարակություն 

Կապան-Շիկահող ճանապարհն ամբողջապես բաց է

Հոկտեմբերի 16-ին` ժամը 12.38-ին, ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի մոտակայքում` ավտոճանապարհին, տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:   Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:


Պարզվել է, որ Կապան-Շիկահող ավտոճանապարհի 13-րդ կմ-ում տեղի է ունեցել կավաշերտի փլուզում (մոտ 20 քմ)` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի: ՃՇՇ աշխատակիցների կողմից կատարվել է ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ: Ժամը 14.05-ի դրությամբ երթևեկությունը վերականգնված է: 

Նույն շարքից