Հասարակություն 

Բնակարանում դի է հայտնաբերվել

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից  հոկտեմբերի 16-ին, ժամը 23.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 4-րդ շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: 

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցում հայտնաբերել 1962թ. ծնված Ա. Մ.-ի դին: 

Նույն շարքից