Հասարակություն 

Աղքատության վերացման միջազգային օր

analitik.am
Հոկտեմբերի 17-ին նշվում է Աղքատության վերացման միջազգային օրը: Այն հռչակել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992թ.: 2000 թվականին կայացած ՄԱԿ-ի Հազարամյակի վեհաժողովում աշխարհի մի շարք երկրների առաջնորդներ վճռել են մինչև 2015 թվականը կիսով չափ կրճատել ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց թիվը:
 
Իրադրությունը հատկապես մտահոգիչ է քիչ զարգացած երկրներում:
 
Աշխարհում չպաշտպանված զբաղվածության պայմաններում աշխատողների թիվը կազմում է ավելի քան 1,5 մլրդ մարդ` մոլորակի աշխատող բնակչության ընդհանուր թվի կեսից ավելին: Այսօր գրեթե մեկ միլիարդ մարդ սովի է մատնված:
 
Մոլորակի բնակչության 80 տոկոսը չունի սոցիալական պաշտպանություն, որը կօգներ հաղթահարել կենսական ռիսկերը:

Նույն շարքից