Երեկ երեկոյան ադրբեջանական ուժերի կողմից արձակած կրակոցների արդյուքնում Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը: Մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել էր մեծ վնաս:
Դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառումով ծանուցում է, որ Նորիկ Ալիխանյանը գտնվում է Երևանի «Էրեբունի» բժշկակակն կենտրոնում:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանը Analitik.am-ին հայտնեց, որ, ԲԿ տեղափոխված վիրավորի վիճակը գնահատվում է կայուն:
«Հիվանդի վիճակը կայուն է գնահատվում: Տուժածի մոտ առկա է ձախ ուսագլխի հրազենային գնդակային վիրավորում. հիմնականում վնասվել են փափուկ հյուսվածքները, վերքը չթափանցող է: Հիվանդն ունի նաև երրորդ կողի կոտրվածք», -ասաց Հունանյանը, հավելելով, որ մինչև իրենց ԲԿ տեղափոխվելը Իջևանի բժշկական կենտրոնում նախնական մշակման է ենթարկել վերքը, դադարեցվել է արնահոսությունը: Շուշան Հունանյանը տեղեկացրեց, որ տուժածը վիրահատության կարիք չի ունենա:
«Էրեբունի» ԲԿ-ում անմիջապես առաջնային մշակման է ենթարկվել վերքը, հեռացվել են օտար մարմինները: Հիվանդը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի և բուժումը կշարունակի ստանալ կրծքային վիրաբուժության բաժանմունքում: Վիրահատության կարիք տուժածը չի ունենա,-հայտնեց Հունանյանը: