Հասարակություն 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 17-ին շրջանների զգալի մասում սպասվում է թույլ անձրև, 18-19-ին, 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 20-ի ցերեկը հարավ-արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Oդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-20-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով, քամին` հարավարևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում հոկտեմբերի 17-ին, 18-ի գիշերը սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն: Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 17-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +23 աստիճան, հոկտեմբերի 18-ին` +21, հոկտեմբերի 19-ին` +17, հոկտեմբերի 20-21-ին` +15 աստիճան: 

Նույն շարքից