Մոսկվայում այսօր տեղացել է առաջին ձյունը։ Առաջին փաթիլները հայտնվել են դեռևս գիշերը, այժմ ձնախառն անձրև է նկատվում ՌԴ մայրաքաղաքի հյուսիս-արևելքում, հյուսիսում և այլ շրջաններում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Այսօրվանից սկսած՝ ջերմաստիճանը Մոսկվայում կնվազի, երեկոյան չի բացառվում 0-ից ցածր ջերմաստիճան։ Անձրևը փոխարինվել է ձնախառն անձրևով, իսկ շաբաթ երեկոյան այն արդեն կվերածվի ձյան։
Վարորդներին խորհուրդ է տրվում փոխարինել ամառային անիվները ձմեռայինով։
Ի դեպ, նախօրեին ՌԴ հիդրոօդերևութաբանական ծառայությունն առաջին ձյունը Մոսկվայում կանխատեսել էր լույս շաբաթ: