Հասարակություն 

Սիրիայի բանակը Պալմիրայի ամրոցից հանել է ԻՊ-ի դրոշը

Սիրիայի բանակի մարտիկները Պալմիրա հինավուրց քաղաքի ամրոցի վրայից հանել են Իսլամական պետության դրոշը, հայտնում է Vesti.ru-ն:

Սիրիական բանակին հաջողվել է առաջ խաղալ դեպի հինավուրց քաղաքի խորհրդանշական ամրոցն ու վրայից հանել Իսլամական պետության դրոշը և ապա այրել այն:

Նշվում է, որ այս պահին դեռ բանակին չի հաջողվում այնտեղ տեղադրել Սիրիայի պետական դրոշը, քանի որ ԻՊ դրոշն այրելուց հետո գրոհային ահաբեկիչներն իսկույն կրակահերթ են բացել սիրիական բանակի ուղղությամբ:

Նույն շարքից