IT Բիզնես Հասարակություն Տնտեսություն 

Բրիտանական The Independent թերթը վերջին անգամ է լույս տեսել տպագիր տարբերակով

analitik.am

Բրիտանական կրպակներում վերջին անգամ հայտնվել է The Independent թերթի տպագիր տարբերակը, որը մարտի 28-ից կթողարկվի բացառապես էլեկտրոնային եղանակով, հայտնում է Lenta.ru-ն:

Այսպիսով հրատարակչության սեփականատերերն արձագանքում են Միացյալ Թագավորության մեդիաշուկայի փոփոխություններին, երբ առավել հանրահայտ են դարձել համացանցային ԶԼՄ-ները:

Թերթի տպագիր տարբերակի վերջին համարի գլխավոր թեմաներն են Սաուդյան Արաբիայի թագավորին սպանելու նպատակ հետապնդող դավադրության «բրիտանական հետք»-ը և Բրյուսելի ահաբեկչությունները:

Նույն շարքից