Նախախորհրդարանը Ցեղասպանության 100-ամյա տարելիցին՝ 2015 թ. ապրիլի 24-ին, ռեժիմին հեռացնելու ծրագրի մասին մեր ժողովրդին իրազեկելու նպատակով կամավորական ռեսուրսի ներգրավմամբ ավտոերթեր է կազմակերպում Հանրապետության ամբողջ տարածքում:
Առաջին ավտոերթի երթուղին՝ Երևան-Արտաշատ-Մասիս-Արմավիր-Վաղարշապատ-Աշտարակ-Աբովյան-Երևան:
Մեկնարկը՝ հոկտեմբերի 19-ն, ժամը 9:00-ին, «Նաիրիտ 2» գործարանի կենտրոնական մուտքի դիմացի հրապարակից (այսպես կոչված «ՏԷՑ-ի կռուգից» դեպի Նորագավիթ ճանապարհին):
ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են ավտոերթին միանալ ժամը 9:00 «Նաիրիտ-2»-ի մոտ, ինչպես նաև ժամը 8:20-ին սպասել Նախախորհրդարանի գրասենյակի մոտ կամ «Մերգելյան» ինստիտուտի դիմաց: Տվյալ վայրերում գտնվող մեր ներկայացուցիչները նրանց կուղեկցեն դեպի «Նաիրիտ 2»: