Հասարակություն 

Հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճըվ Արոյի» անուղղելի որդին ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվել է դատարան

Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները Արաբկի և Քանաքեոռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասությամբ դատարան են տեղափոխել Երևան քաղաքի Սայաթ Նովա պողոտայի բնակիչ, 23-ամյա Սերժ Արայի Վարդանյանին:

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի բաժնի քննիչը հարուցված քրեական գործի շրջանակում հետախուզման մեջ գտնվող «Ճվճըվ Արոյի» որդու համար միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի:

Այս պահին դատական դռնփակ նիստը շարունակվում է:

Մանրամասները` shamshyan.com-ում:

Նույն շարքից