Ռուսաստանի և Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված այլ երկրների միջնորդության փորձերը ձախողման են դատապարտված:
Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Ռուսաստանին եւ Թուրքիային հաշտեցնելու Ադրբեջանի միջնորդության առաջարկին:
«Դուք գիտեք, որ այդ փորձերը ոչ մի բանի չեն հանգեցրել, եւ առհասարակ այս դեպքում միջնորդության բոլոր փորձերն, ամենայն հավանականությամբ, հասկանալի պատճառներով ձախողման են դատապարտված»,- հայտարարել է Պեսկովը: