Հասարակություն 

Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած պատարագին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Ինչպես հայաստանյան բոլոր եկեղեցիներում, այնպես էլ մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր՝ մարտի 26-ին տեղի ունեցավ Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որին մասնակցեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Պատարագի ավարտից հետո Նավասարդ Սրբազանը հավատավոր հայորդիներին տվեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»: Ապա Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կատարվեց տնօրհնեքի արարողություն, ինչից հետո հավատացյալներն առաջնորդարանի դահլիճում շնորհավորեցին Հանրապետության նախագահին ու Սրբազան հորը` Ս. Հարության տոնի առթիվ:

Նշենք, որ նախագահից բացի, այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում էին նաև վարչապետը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և այլ պաշտոնատար անձիք: Պատարագին հաջորդեց կանթեղներով քայլերթը դեպի Հանրապետության հրապարակ: Եթրին մասնակցում էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները, Ոստիկանական ակադեմիայի սաները և մեծ թվով քաղաքացիներ: Իսկ արդեն հրապարակում երթի մասնակցիներին սպասում էին մեծ թվով զբոսաշրջիկներ:

Առհասարակ պետք է նշել, որ միջոցառման նկատմամբ հետաքրքրությունը չափազանց մեծ էր: Կանթեղներով երթն ավարտվեց հրապարակում խաչ պատկերելով: Քրիստոս Յարեաւ ի մեռելոց:

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի…

12910300_994384777298359_770024944_n 12782450_994386203964883_1585844943_n

12910587_994384740631696_1825037023_n

Նույն շարքից