Քաղաքական Միջազգային 

Գերմանիայի արտգործնախարարը կոչ է արել չենթարկվել ահաբեկիչների սադրանքներին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եվրոպական հանրությանը կոչ է արել չաջակցել «ահաբեկիչների խաղերին»՝ գրում է Welt-ը:

«Ահաբեկիչներն ուրախությամբ իրենց պատերազմը կբերեն մեր քաղաքներ ու գլուխներ, մեզ պաշարման վիճակում կդնեն, որպեսզի պարտադրեն բռնության և ատելության իրենց աղճատված տրամաբանությունը: Մենք ճիշտ կանենք, եթե նրանց հետ չխաղանք այդ խաղերը, նրանց նման հաճույք չպատճառենք»,- ասել է Շտայնմայերը:

Նա ընդգծել է, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի համար հետախուզական ծառայությունները պետք է միասին աշխատեն:

Նույն շարքից