ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը Թուրքիայում ահաբեկչություններ է ծրագրում ընդդեմ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիների: Այս մասին գրում է Habertürk պարբերականը՝ վկայակոչելով երկրի հետախուզությանը:
Նշվում է, որ ԴԱԻՇ-ը նաև ահաբեկչություններ է պատրաստում ընդդեմ Թուրքիայի հրեա քաղաքացիների:
ԴԱԻՇ-ի այս ծրագրերի մասին հայտնի է դարձել Թուրքիայի Գազիանթեփ գավառում ահաբեկչական կազմակերպության 10 անդամների ձերբակալումից հետո: