Ռազմական Հասարակություն 

2015-ին Ֆրանսիան ահաբեկչության դեմ պայքարում ծախսել է 1 միլիարդ եվրո

Ֆրանսիայի իշխանությունները 2015 թվականի հունվարին Charlie Hebdo-ի վրա հարձակումից հետո ահաբեկչության դեմ պայքարում ծախսել են 1 միլիարդ եվրո: Այս մասին Sputnik գործակալությանը հայտնել է ֆրանսիացի սենատոր Նատալի Գուլեն:

«Մենք արդեն կտրուկ մեծացրել ենք դա (հակաահաբեկչական միջոցառումների անցկացման բյուջեն): Charlie Hebdo-ի վրա հարձակման օրից հետո մենք ծախսել ենք 1 միլիարդ եվրո: Մենք մեծացրել ենք ռազմական բյուջեն, վարձել և նախապատրաստել ենք ավելի շատ մարդկանց: Այդ պատճառով մենք արդեն շատ ենք ծախսել»,- հայտարարել է խորհրդարանականը:

Փարիզում և Բրյուսելում ահաբեկչությունները հաստատեցին անհրաժեշտությունն այն բանի, որ պետք է ակտիվացնել ահաբեկչության մեջ կասկածվողների վերաբերյալ եվրոպական երկրների միջև հետախուզական տվյալների և տեղեկատվության փոխանակումը, ինչպես նաև հարձակումների կանխման աշխատանքը՝ ավելացրել է Գուլեն:

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ռիսկերը անհնար է բացառել, և եվրոպացիները «ստիպված կլինեն ապրել նոր սպառնալիքով»՝ նշել է սենատորը:

Նույն շարքից