Հայաստանյան «Զօօ Ֆաունա Արտ» ՍՊԸ-ն պետք է Տանզանիայից Հայաստան տեղափոխեր 61 կապիկները, իսկ այնտեղ ձերբակալված Վարդանյան եղբայրները որեւէ առնչություն չունեն արտահանման եւ իր ՍՊԸ-ի հետ:
Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Խաչատրյանը:
«Արտյոմ եւ Էդուարդ Վարդանյաններն իմ ընկերներն են: Նրանք որեւէ կապ չունեն «Զօօ Ֆաունա Արտի» հետ, որն էլ պայմանագրով Հայաստան պետք է տեղափոխեր կապիկներին: Պարզապես մարտի 23-ին Վարդանյան եղբայրները եկել էին օդանավակայան, որ բագաժ ուղարկեին Հայաստան: Գիտեին, որ ինքնաթիռ է գալու, որոշել էին իրերի մի մասն ուղարկել: Այդ պահին ով օդանավակայանում եղել է, ձերբակալվել է»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Արթուր Խաչատրյանը:
Էկզոտիկ կենդանիների ներմուծմամբ զբաղվող Արթուր Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ իրենք ամեն ինչ արել են օրենքով, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունեն եւ իրավունք են ունեցել՝ այդ կապիկներին Հայաստան տեղափոխելու համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։