Հասարակություն 

Այսօր Ալբանիայում Մայր Թերեզայի օրն է

Մայր Թերեզան (ամբողջական անունը՝ Մայր Թերեզա Կալկաթացի, իսկական անունը՝ Ագնես Գոնջա Բոյաջիու, ալբ. Agneze Gonxhe Bojaxhiu) կաթոլիկ միանձնուհի էր, «Գթասրտության շքանշան»-ի հիմնադիրը, ով ծառայում էր հիվանդներին և աղքատներին:
 
Հոկտեմբերի 19-ին ալբանացիները նշում են Մայր Թերեզայի՝ երանելիների շարքը դասվելու օրը: Այդ օրն Ալբանիայում համարվում է ազգային տոն:
 
Մայր Թերեզան Նոբելյան մրցանակի դափնեկիր է եղել (1979թ.): Կաթոլիկ եկեղեցին նրան դասել է երանելիների շարքը:
 
Թերեզա անունն ստացել է 1931 թվականին՝ ի պատիվ 1927 թվականին սրբերի շարքը դասված ֆրանսուհի Թերեզայի (Թերեզա Լիզյեցի), ով հայտնի էր իր բարությամբ և գթասրտությամբ:
 
Մայր Թերեզայի 10 թեզերն են՝
 
1. Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբանական ու եսակենտրոն, միևնույն է, ներեք նրանց:
 
2. Եթե Դուք բարություն եք գործել, և մարդիկ մեղադրել են Ձեզ ծածուկ ու եսասիրական մտադրությունների մեջ, միևնույն է, բարություն գործեք:
 
3. Եթե Դուք հաջողության եք հասել, ապա Ձեր կողքին կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ, միևնույն է, հասեք հաջողություն:
 
4. Եթե Դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխաբեն Ձեզ, միևնույն է, եղեք ազնիվ և անկեղծ:
 
5. Այն, ինչը տարիներ շարունակ Դուք կառուցել եք, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույն է, շարունակեք կառուցել:
 
6. Եթե Դուք գտել եք անխռով երջանկություն, ապա Ձեզ կնախանձեն, միևնույն է, մնացեք երջանիկ:
 
7. Այսօրվա Ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույն է, բարիք գործեք:
 
8. Տվեք աշխարհին Ձեր ունեցած ամենալավը, և դա կարող է բավարար չլինել, միևնույն է, տվեք աշխարհին Ձեր ունեցած ամենալավը: Ի վերջո Դուք կհասկանաք՝ այդ ամենը երբեք չի կատարվել Ձեր և մարդկանց միջև, այդ ամենը միշտ կատարվել է Ձեր և Աստծո միջև:
 
9. Կարևոր չէ՝ ով և ինչ է խոսում Ձեր մասին, ընդունեք այդ ամենը ժպիտով և շարունակեք կատարել Ձեր գործը:
 
10. Աղոթեք միասին և մնացեք միաբան:

Նույն շարքից