Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին Պալմիրա քաղաք-հնավայրի վերագրավման կապակցությամբ։
Հայտնի է, որ ՌԴ նախագահը զանգահարել է Ասադին: Նա նաև վերահաստատել է Ռուսաստանի աջակցությունը Սիրիային ահաբեկչության դեմ պայքարի հարցում: