Հասարակություն 

Սթինգ, Ջենիֆեր Լոպես, Էլթոն Ջոն…քանի միլիոն է ծախսել Միխայել Գուցերիևը որդու հարսանիքին (տեսանյութ)

Մարտի 26-ին ինգուշ միլիարդատեր Միխայել Գուցերիևը ամուսնացրեց որդուն՝ Սայիդին: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, այդ շքեղ համերգին ելույթ են ունեցել ոչ միայն ռուսական, այլ նաև արտասահմանյան շոու բիզնեսի մեծ թվով աստղերը, իսկ հյուրերի թիվն անցել է 600-ը, որոնց շարքում եղել է նաև Ինգուշետիայի առաջին նախագահ Ռուսլան Աուշևը: Լրագրողներն արդեն հաշվում են հարսանիքի ծախսերը և աստղաբաշխական թվեր ներկայացնում:

Նախ ասենք, որ Միխայել Գուցերիևը ոչ միայն գործարար է, այլ նաև Ինգուշետիայի գրողների միության անդամ է և երգերի հեղինակ: Նրա ստեղծագործությունները կատարում են այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Ստաս Միխայելովը, Կրիստինա Օրբակայտեն, Ֆիլիպ Կիրկորովը: Նրա կարողությունն, ըստ Ֆորբսի, հասնում է 2,8 միլիարդ դոլարի:

Եվ այսպես, ռուսաստանցի միլիարդատիրոջ որդու հարսանիքն իրենց ներկայությամբ և ելույթներով զարդարել են Էլթոն Ջանը, Սթինգը, Պատրիցիա Կաասը, Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն, Էնրիկե Իգլեսիասը, Ալլա Պուգաչյովան, Կրիստինա Օրբակայտեն, Ստաս Միխայելովը:

Ինչ վերաբերում է 28-ամյա Սայիդի հարսնացուին, ապա Հադիջա Ուժախովան 19 տարեկան է, ապագա ստոմատոլոգ և իսկական գեղեցկուհի: Հադիջայի հարսանեկան զգեստը տարբեր տեղեկություններով, արժեցել է 25 միլիոն ռուբլի, իսկ թագը՝ 5 միլիոն եվրո: Հարսանեկան արարողության սրահը զարդարելն արժեցել է 200 հազար դոլար:

Երգիչների մասով՝ օրինակ Էլտոն Ջոն՝ 7 միլիոն եվրո, Ջենիֆեր Լոպես՝ 1,5 միլիոն:
Սա եղել է իսկական կովկասյան հարսանիք, հետևաբար սեղաններն ուղղակի կոտրվել են ամենատարբեր տեսակի ուտելիքների ծանրությունից: Իսկ արարողությունն ավարտվել է հիանալի հրավառությամբ, որի ձայնը լսելի է եղել երկրի մայրաքաղաքի ամբողջ արևմտյան հատվածում:

Նույն շարքից