ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն 8րդ անգամ պապիկ է դարձել, այս մասին հայտնում է Associated Press-ը: Միլիարդատիրոջ դուստրը՝ Իվանկա Թրամփը, երրորդ երեխան է լույս աշխարհ բերել: Հայտնվում է, որ փոքրիկին կնքել են Թեոդոր Ջեյմս անունով: Դոնալդ Թրամփը, ով շատ էր սիրում նախընտրական արշավի ժամանակ խոսել դստեր հղիության մասին, դեռ ոչ մի մեկնաբանություն չի տարածել:
ԱՄՆ նախագահի միլիարդատեր թեկնածուն 8-րդ անգամ պապիկ է դարձել