Հասարակություն 

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում, 20-ի ցերեկը հարավարևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Oդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով: Քամին` արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ:

 

Երևանում հոկտեմբերի 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 20-21-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի + 14 աստիճան, հոկտեմբեի 22-24-ին` +19 աստիճան:

Նույն շարքից