Ռուսական ԶԼՄ-ների փախանցմամբ, անցած տարի մայիսիսց Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող սիրիական Պալմիրա քաղաքում գտնվող հռոմեական ամֆիթատրոնը գրեթե չի տուժել:
Այս մասին վկայում են նաև լուսանկարները, որոնք հայտնվել է համացանցում: Նշվում է, որ այս հուշարձանը, ի տարբերություն մյուսների, կարողացել է կանգնուն մնալ, քանի որ պետք է եղել ահաբեկիչներին, ովքեր այստեղ իրականացնում էին իրենց զանգվածային մահապատիժները: