Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ որևէ շփման. Պեսկով

Vedomosti.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ այս պահին Ռուսաստանը պատրաստ չէ Թուրքիայի հետ որեւէ շփման: Թուրքիան պետք է ինքնուրույն գնա Ռուսաստանի հետ շփման:

Պեսկովը նաեւ Թուրքիային կոչ է արել անել այն, ինչը պետք է նման իրավիճակում:

Նշենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները լարվել էին 2015թ. նոյեմբերի 24-ին Սիրիայի տարածքում թուրքական կործանչի կողմից ռուսական Սու-24 օդանավը խոցելուց հետո:

Նույն շարքից