Քաղաքական Միջազգային գլխավոր 

Արևմտյան ԶԼՄ-ները շնորհավորում են Պուտինին և Ասադին Պալմիրան ազատագրելու համար

New York Times թերթը բարձր է գնահատել ռուսական օդուժի դերը սիրիական Պալմիրան ազատագրելու գործում: Պարբերական մասնավորապես գրում է, որ սիրիական բանակի այս հաջողությանը մեծապես նպաստել է հենց ռուսական օդուժը, որը տասնյակ օդային հարվածներ է հասցրել ահաբեկիչներին. «Պալմիրայի համար ճակատամարտը ցույց տվեց թե ինչ է անում Պուտինը Բաշար Ասադի դիրքերն ամրացնելու համար»:

Բրիտանական The Independent-ն իր հերթին ընթերցողների ուշադրությունն է հրավիրում այն լռության վրա, որը ցուցաբերում են Արևմուտքի առաջնորդները սիրիական բանակի հաջողության հարցում: Այսպես, պարբերականը նախատում է օրինակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին, ովքեր ծպտուն չեն հանել: The Guardian-ը գրում է, որ Ասադին հաջողվեց Պալմիրան ազատգրել մեծապես ռուսական օդուժի հարվածների շնորհիվ: Պարբերականը նաև գրում է, որ քաղաքի ազատագրումը բարձրացնելու է սիրիական կառավարական ուժերի ոգին:

Ըստ Wall Street Journal-ի չի բացառվում, որ Ասադի զորքերը կօգտագործեն այս հաջողությունը հետագաի համար: BILD-ը գրում է, որ Պալմիրայի ազատագրումը պետք է որ օգնի սիրիական ուժերին վերահսկողություն հաստատել մինչև Իրաք ընկած տարածքների վրա: Սակայն Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների անհաջողությունները կարող են մեծացնել վերջիններիս կողմից Եվրոպայում հաբեկչությունների իրականացնելու վտանգը և Եվրոպան պետք է պատրաստ լինի դրան:

Ֆրանսիական Le Figaro-ն մեջբերում է ԻՊ-ի նախկին պատանդ լրագրող Նիկոլյա Էնենի խոսքերն այն մասին, որ հաջողության մեջ մեծ ներդրում ունի Ռուսաստանը և հենց ռուսական ուժերի աջակցության շնորհիվ սիրկական ուժերը կարողացան միավորվել և հաջողություններ գրանցել:

Նույն շարքից