Պատահարներ գլխավոր 

Ռոստովում ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր լինել օդաչուների վեճը

Kommersant.ru կայքի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում FlyDubai ավիաընկերության Բոինգ 737 ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր լինել օդաչուների միջև վերջին վայրկյաններին ծագած վեճը:

Պարզվել է, որ նոր բարձրություն հավաքելու համար, երբ անհրաժեշտ է եղել արդեն երկրորդ շրջանը կատարել, օդաչուները այն արել են ինքնուրույն՝ ելնելով սարքերի տվյալների վերլուծությունից: Այս ժամանակ արդեն օդաչուներն են որոշում, թե ինչ թեքություն պետք է հաղորդեն օդանավի դիմացի հատվածին:

Մասնավորապես, օդաչուների միջև վեճ է առաջացել այն ժամանակ, երբ նրանցից մեկը փորձել է մեծացնել արագությունը, իսկ մյուսը՝ հակառակը բաղավելով՝ «կանգնի՛ր, ո՞ւր, կանգնի՛ր»՝ իրենից հետ է մղել ղեկը՝ փորձելով նվազեցնել արագությունը և իջեցնել ինքնաթիռի դիմացի հատվածը:

«Օդաչուներն ի վերջո համաձայնեցրել են իրենց գործողություններն այն ժամանակ, երբ զգացել են վտանգը մոտավորապես այնպես, երբ մարդն իրեն զգում է ընկնող վերելակի մեջ, սակայն արդեն ուշ է եղել: Կործանումից վայրկյաններ առաջ լսվում են օդաչուների սարսափահար ճիչերը»,-գրում է պարբերականը:

Նույն շարքից