ՀՀ ԱԻՆ-ում հոկտեմբերի 21-ին` ժամը 09.23-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Թփուտներ» ռեստորանային համալիրում արջը դուրս է եկել վանդակից և գտնվում է ռեստորանային համալիրի տարածքում:
Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Արջը վնասազերծվել է և տեղափոխվել անվտանգ տարածք: