Հասարակություն 

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում եղանակային վատ պայմանների պատճառով չեղյալ է հայտարարվել 130 չվերթ

130 չվերթ է չեղյալ հայտարարվել Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում եղանակային վատ պայմանների պատճառով, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով օդանավակայանի ներկայացուցչին:

 

Նրա խոսքով՝ այս միջոցառումը կանխարգելիչ բնույթ է կրում, քանի որ, համաձայն կանխատեսումների, օրվա ընթացքում սպասվում են ուժեղ քամիներ:

 

Չվերթների չեղյալ հայտարարումը կանդրադառնա Ֆրանկֆուրտի և Մյունխենի, ինչպես նաև Կարիբյան ավազանի մի շարք երկրների օդանավակայանների հետ ավիահաղորդակցությանը:

 

Օդերևութաբաննների տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայում ցիկլոնի պատճառով սպասվում է փոթորիկ: Մասնավորապես, Հյուսիսային Իռլանդիայում քամու ուժգնությունն արդեն հասնում է 20 մետր/ վայրկյանի: Տուժածների կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:

Նույն շարքից