ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը` հղում անելով Սպիտակ տան ադմինիստրացիային:
Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդը մերժել Մերիլենդ նահանգում մզկիթի բացման արարողությանը մասնակցելու Էրդողանի հրավերը:
Այն, որ Օբաման մերժել է հանդիպելու առաջարկը, ոչինչ չի նշանակում և դրա տակ պետք չէ ինչ-որ բան փնտրել, քանի որ նախագահներն արդեն հանդիպել են G20-ի գագաթաժողովի շրջանակներում անցած տարի նոյեմբերին: Հավելենք, որ Էրդողանը մեկնում է ԱՄՆ, որտեղ մասնակցելու է Անկարայի հովանավորությամբ կառուցված մզկիթի բացմանը: