Քաղաքական Միջազգային գլխավոր 

Վրաստանը հպարտ է հայազգի իր զավակներով. Վրաստանի վարչապետ

Aspne.ge կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի կապակացությամբ դիմել է Վրաստանի հայ քաղաքացիներին՝ շեշտելով, որ Վրաստանը հպարտ է հայազգի իր զավակներով:

Հայտնի է, որ Վրաստանի վարչապետն ու վրացի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Սուրբ Զատիկի կապակցությամբ այցելել են Թբիլիսիի Սուբ Գևորգ հայկական եկեղեցի:

«Ուզում եմ շնորհավորել մեր հայրենակից հայերին և բոլոր նրանց, ովքեր նշում են Հիսուսի Հարության տոնը։ Զատիկի տոնը բարության հաղթանակն է խավարի նկատմամբ։ Մենք ուրախ ենք այսօր գտնվել այստեղ։ Մեր բարեկամությունը շատ կարևոր է և այն պետք է փայփայել։ Վրաստանը հպարտ է հայազգի իր զավակներով։ Մենք ուրախ ենք, որ միասին կառուցում ենք մի երկիր, որը մշտապես հպարտ է, որ ամբողջ աշխարհի համար՝ որպես մի քանի մշակույթների համատեղ գոյության վայր, դրական օրինակ է ծառայում»,- նշել է Վրաստանի վարչապետը:

Նույն շարքից