Միջազգային Քաղաքական 

Պուտինն ուղղակի ոչնչացրեց Թուրքիայի էներգետիկ ոլորտը. Oilprice

Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի պատժները լուրջ կորուստներ բերեցին Անկարային, սակայն թուրքական կողմն ավելի լուրջ գլխացավանք ունի Սիրիայում ռուսական օդուժի հաջողությունների պատճառով, քանի որ այսկերպ ռուսական կողմը ոչնչացեց Անկարայի էներգետիկ հեռանկարները, գրում է Oilprice-ը: Ռուաստանի հետ կոնֆլիկտային հարաբերություններ ունենալը ոչ նախանձելի վիճակ են ստեղծել Թուրքիայի էներգետիկ ոլորտի համար:

Բանն այն է, որ 2002 թվականից սկած այս երկիրը լուրջ կախվածության մեջ էր գտնվում ռուսական գազից և նավթից: Սա դեռ բավական չէ, Անկարային կարծես թե չէր հետաքրքրում էներգետիկ ոլորտում մյուս երկրների հետ իր կապի թույլ լինելը: Ռուսաստանից կախվածությունը թուլացնելու համար Թուրքիան պայմանագիր ստորագրեց Քաթարի հետ: Այս գործարքը խիստ ռիսկային էր Անկարայի համար, քանի գազատարը պետք է անցներ Սիրիայով, Իրաքով և քրդական տարածքով:

Թուրքիան հույսը դրել էր այն բանի վրա, որ Դամասկոսն ու քրդերը պարտության կմատնվեն, և տարածաշրջանում ուժեր դասավորության փոփոխություն կլինի: Ընդ որում, իր նպատակներին հասնելու համար Անկարան ընդհանրապես դեմ չէր Իսլամական պետություն խմբավորման ահաբեկիչների հետ աշխատելուն, գրում է պարբերականը:

Սակայն Սիրիայում ռուսական օդուժի հաջողություններից հետո ահաբեկիչները մեկը մյուսի ետևից պարտություններ են կրում, իսկ Անկարայի հակառակորդներն ավելի են ամրացնում իրենց դիրքերը: Այսպիսով Մոսկվան ուղղակի քարուքանդ արեց Անկարայի առանց այդ էլ խարխուլ էներգետիկ ոլորտը: Հոդվածի հեղինակը հավելում է, որ ռուսական կողմի աջակցությամբ Ասադի դիրքերի ամրապնդումը վերջ դրեց Թուրքիա-Քաթար գազատարի նախագծին:

Նույն շարքից