Հասարակություն 

Հռոմեացի գլադիատորները բուսակեր են եղել

Հռոմեացի գլադիատորները բուսակեր են եղել, իսկ որպես տոնուսը բարձրացնող ըմպելիք պարապմունքներից հետո օգտագործել են ջրում լուծված մոխիրը: Նման բացահայտում են արել ավստրիացի մարդաբանները, ովքեր պեղումներ են կատարել Փոքր Ասիայում՝ Եփեսոսի ավերակներում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLoS One ամսագրում:


Գիտնականներն աշխատել են ոսկրերի հետ, որոնք պեղվել են գլադիատորների գերեզմանոցից (թվագրվում են մ.թ.ա. III-II հարյուրամյակներին): Ոսկրերն ուսումնասիրվել են սպեկտրասկոպիայի օգնությամբ: Գիտնականներին հետաքրքրել է ածխածնի, ազոտի և ծծմբի հարաբերակցությունը կոլագենում, ինչպես նաև ստրոնցիումի և կալցիումի հարաբերակցությունը ոսկրի հանքանյութերում:

Պարզվել է, որ գլադիատորները գրեթե կենդանական սնունդ չեն ընդունել: Նրանց սննդակարգի հիմնական մասը կազմել է հացահատիկը:

Մոխրով ըմպելիքը նրանց ուժեղացրել է՝ ոսկրերը հարստացնելով ստրոնցիումով:

 

Նույն շարքից