Սանրվածքի ձևի հաճախակի փոփոխություն
Մի շարք վարսավիրներ փաստում են, որ եթե մազերը անկանոն են դասավորված՝ մի փունջը դեպի աջ, մյուսը՝ դեպի ձախ, և հարդարելը դժվարություններ է առաջացնում, ապա դա խոսում է այն մասին, որ տվյալ անձը հաճախ է փոխում իր սանրվածքը:
Փոփոխությունները, իհարկե գովելի են: Ապացուցված է, որ մազերի սանվածքի փոփոխությունից բարձրանում է կնոջ ինքնավստահությունը,տրամադրությունը և կյանքը լցվում է նոր երանգներով ու զգացողություններով: Իրականում սթրեսից դուրս գալու լավագույն տարբերակը հենց սանրվածքի փոփոխությունն է:
Սակայն պետք է իմանալ, որ սանրվածքի փոփոխության համար պետք է հատուկ գործողություններ իրականացնել: Առաջին հերթին մազերը պետք է սանրել դանդաղ, առանց վնասելու մազարմատները: Սանրել ցանկալի է մազերի համար նախատեսված յուղերի առկայության դեպքում: Այն պետք տարածել մազերի ողջ երկարությամբ և մերսման տարբերակով սանրել, ինչից հետո միայն փորձել նոր սանրվածք ստանալ:
Երբեմն խոնավ, երբեմն էլ բոլորովին թաց մազերով քնելըբավականին վատ ազդեցություն է ունենում մազերի որակի վրա:
Թաց մազերը ավելի հեշտ են ճյուղավորվում և պոկվում մազարմատից: Որպեսզի ունենաք ամուր և առողջ մազեր անկողին պետք է մտնել ամողջովին չոր մազերով:
Մազերը փափկացնող բալզմաներից հրաժարվելը
Եթե դուք չեք օգտագործում փափկացնող բալզամներ, ապա մի զարմացեք, որ ունեք կոտրվող և չոր մազեր: Փափուկ և առողջ մազեր ունենալու համար անհրաժեշտ է հաճախակի օգտագործել բալզմաներ և ամիսը գոնե մեկ անգամ օգտվել մազերը սնուցող հատուկ դիմակներից:
