Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 22-ին՝ ժամը 07.56-ին, ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-16 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածում` Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում բախվել են «Տոյոտա» մակնիշի 757 ՈՍ 01 պ/հ և «Օպել» մակնիշի 34 SM 984 պ/հ ավտոմեքենաները:
Կան տուժածներ: Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: