Հասարակություն 

«Երիտասարդ Գետաշեն»Երիտասարդական Բարեգործական Հիմնադրամի արձագանքը համացանցում տարածված լուրերի վերաբերյալ

«Երիտասարդ Գետաշեն»Երիտասարդական Բարեգործական Հիմնադրամի արձագանքը  համացանցում տարածված լուրերի վերաբերյալ,որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում գտնվող հնավայրերը  (հատկապես խաչքարերը, Քեֆոյ Խաչեր կոչվող թաղամասը, որտեղ գտնվում են մեզ հասած հին խաչքարեր՝ 5-րդ դար) գործում են որպես աղբանոց, այսօր պարզեցինք, որ այո՛ խաչքարերի տարածքում աղբ է թափված: 

 

«Երիտասարդ Գետաշեն» երիտասարդական բարեգործական հիմնադրամը լինելով Հայաստանում պատմամշակութային կոթողների խնամքով և պահպանմամբ զբաղվող կազմակերպություններից մեկը կայացրերց որոշում.

 

Կամավորական խորհրդի կամավորականների օգնությամբ կատարել Ներքին Գետաշեն համայնքում մաքրման աշխատանքներ՝ մասնավորապես Խաչեր կոչվող թաղամասում, որտեղ անուշադրության են մատնված հասարակության կողմից և որտեղ արդեն գոյացել են աղբակույտեր, ինչպես նաև կոչ է անում թաղամասի բնակչությանը պահպանել մեր սրբավայրերի հարող տարածքները մաքուր և խնամքով վերաբերել մեր կոթողներին:

Նույն շարքից