Միջազգային Հասարակություն Պատահարներ 

Թուրքիայում մի քանի ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընն այսօր Անկարայում հայտարարել է, որ թուրք ոստիկանները երկրում մահապարտ ահաբեկիչների մասնակցությամb մի քանի ահաբեկչություն են կանխարգելել, տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Մեր հետախուզության և ներքին գործերի նախարարության ջանքերը հանգեցրել են նրան, որ վերջին շաբաթներին մի շարք ահաբեկչություններ ենք կանխել: Չեզոքացվել են մահապարտ-ահաբեկիչներ, հայտնաբերվել են ականապատ մեքենաներ, զենք, պայթուցիկ նյութեր: Մենք շարունակում ենք ահաբեկչության դեմ պայքարի լայնամասշտաբ աշխատանքը»,- ասել է Կալընը:

Նա նաև հայտնել է, որ Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություններին առնչություն ունենալու կասկածանքով, երկրից արտաքսվել է մոտավորապես 3 հազար մարդ մոտ 100 երկրից:

 

Նույն շարքից