Հանրապետության տարածքում հոկտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբեի 26-27-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ին` հատկապես ցերեկը, կնվազի 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 10-12 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան` 5-10 մ/վրկ արագությամբ:
Երևանում հոկտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-27-ին ժամանակ առ ժամանակ` անձրև: Հոկտեմբերի 23-25-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +18 աստիճան, հոկտեմբերի 26-ին` +13, հոկտեմբերի 27-ին` +12 աստիճան: